15 мая 2011 г.

Եվրոտեսիլ` անակնկալ արդյունքներով

Դյուսելդորֆում ավարտվեց «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլը: Հաղթանակի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչներ: Dusseldorf Arena-ի բեմում եզրափակիչը բացեց մրցույթի անցած տարվա հաղթող Լենա Մայեր-Լանդրուտը:  Ապա բեմ դուրս եկան աղջիկներ` «Եվրատեսիլ-2011»-ի մասնակից բոլոր 43 երկրների դրոշներով:
 Ելույթների հաջորդականությունն այսպիսին էր. Ֆինլանդիա - 1, Բոսնիա Հերցեգովինա -2, Դանիա-3, Լիտվա-4, Հունգարիա-5, Իռլանդիա - 6, Շվեյցարիա -7, Էստոնիա-8, Հունաստան-9,



Ռուսաստան-10, Ֆրանսիա-11, Իտալիա-12, Շվեդիա-13, Մեծ Բրիտանիա-14, Մոլդովա-15, Գերմանիա-16, Ռումինիա-17, Ավստրիա-18, Ադրբեջան-19, Սլովենիա-20, Իսլանդիա-21, Իսպանիա-22, Ուկրաինա-23, Սերբիա-24, Վրաստան-25: Եվ չնայած Բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումներին` «Եվրատեսիլ-2011»-ում հաղթեց Ադրբեջանի  ներկյացուցիչներ Էլդար Կասումով եւ Նիգյար Ջամալ դուետը: Փաստորեն  «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Բաքվում: Կմասնակցի արդյոք Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին, թե ոչ ցույց կտա ժամանակը:  



Комментариев нет:

Отправить комментарий